News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անժամկետ հացադուլ հայտարարած եւ նախագահին նամակով դիմած  ցմահ դատապարտյալներից եւս երեքը դադարեցրել են հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հացադուլի մեջ այժմ գտնվում է 15 հոգի: Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրանց առողջական վիճակը նորմալ է:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 40 անձ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, սկսել է անժամկետ հացադուլ: «Lրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքում տպագրվել էդատապարտյալների նամակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  Իսկ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից երեկ մեզ հայտնեցին, որ սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել:  11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

Տպել
Ամենաշատ