Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ՄՌՈւ» գործարանում քաղաքացին հոսանքահարվել է, անհրաժեշտ է շտապօգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ քաղաքացին գտնվում է էլ. սյան վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է՝ որ Նորապատ գյուղում՝ քաղաքային հաշվառման քննական բաժանմունքի հարեւանությամբ գտնվող էլ. սյան վրա աշխատանքներ իրականացնելիս էլ.ցանցի աշխատակից՝ 28-ամյա Կ. Դ.-ն հոսանքահարվել եւ մահացել է: