News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014 թ. սեպտեմբերի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորմանտոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%:

2014 թ. օգոստոսին արձանագրվել է 0.7% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշ չափով ավելացել է՝ օգոստոսի վերջին կազմելով 0.8%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի ընդլայնվել եւ 2015 թ. առաջին կիսամյակում կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:

Արտաքին պահանջարկը վերականգնվում է դանդաղ տեմպերով, մինչդեռ ապրանքահումքային շուկաներում առաջարկի ավելացման գործոնների ներքո նկատվում են որոշակի գնանկումային ճնշումներ՝ հատկապես էներգակիրների եւ հացահատիկի մասով: Այնուամենայնիվ, Խորհուրդն արձանագրում է, որ արտաքին հատվածում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո դեռեւս պահպանվում են էական անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների եւ ապրանքահումքային շուկաների հետ:

2014 թ. երրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, սակայն տնտեսական աճի մակարդակը շարունակում է ցածր մնալ: Չնայած արտաքին եւ ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս ԿԲ կողմից իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը բավարար է, որպեսզի զուգորդվելով 2014 թ. երկրորդ կիսամյակում սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության եւ չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրման հետ, կարճաժամկետում հանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, 2014 թ. չորրորդ եւ 2015 թ. առաջին եռամսյակներում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կավելանա՝ մոտենալով նպատակային ցուցանիշին եւ մինչեւ կանխատեսվող հորիզոնի վերջ պահպանվելով դրա շրջակայքում:

Միջնաժամկետ հատվածում արտաքին եւ ներքին տնտեսական հետագա զարգացումներին համահունչ ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ