News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. մայիսի 21-ին Մալխաս Ասատրյանը Շիրակի մարզի դատախազությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը, անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի վրա գտնվող իր բնակարանը եւ հափշտակել կենցաղային տարբեր տեսակի իրեր: Կատարված հանցագործության մասին Մալխաս Ասատրյանը ցանկացել է հաղորդում տալ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնում, սակայն օրվա օպերատիվ հերթապահը սահմանված կարգով չի գրանցել հանցագործության դեպքը, այլ ուղեկցել է բաժնի պետի եւ տեղակալի մոտ, ովքեր համոզել են հաղորդում չտալ` խոստանալով, որ հանցագործները կվերադարձնեն գողոնը:

Մալխաս Ասատրյանի հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի1.1 կետի հատկանիշներով: Թեպետ, Մալխաս Ասատրյանը նախազգուշացվել էր ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նախաքննության ընթացքում նա հրաժարվել է ցուցմունքներ տալ իր տնից կատարված գողության առնչությամբ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների կողմից հաղորդում չընդունելու հանգամանքների մասին:

Մալխաս Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 339-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առաջադրված մեղադրանքում Մալխաս Ասատրյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ որպես մեղադրյալ կրկին հրաժարվել է այդ հանգամանքների շուրջ ցուցմունքներ տալուց: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ