News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) կինը՝ Լորետա Բարսեղյանը, հնարավոր է՝ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ցուցմունք տա Արտակ Բուդաղյանի գործով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավորը նախորդ նիստին որոշում էր կայացրել դատարանում վկայություն տալու համար բերման ենթարկել Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, վկա Կարինե Հարությունյանին և տուժող Նիկոլայ Աբրահամյանին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօրվա նիստին ներկայացել են Սուրիկ Խաչատրյանի կինը՝ տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը և վկաներ Զարզանդ Նիկողոսյանն ու Կարինե Հարությունյանը, Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, իսկ Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել։ Մոր՝ Լորետա Բարսեղյանի խոսքով՝ նա այժմ բացակայում է Հայաստանից և գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Տուժող Նիկոլայ Աբրահամյանը, որը Սուրիկ Խաչատրյանի ազգականն ու թիկնապահն է, նույնպես չի ներկայացել, նա բուժվում է Գորիսի բժշկական կենտրոնում, ինչի մասին ներկայացրել է համապատասխան տեղեկանք: 

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ