News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասն այլեւս խաղային բիզնեսի հաշվին չի գոյատեւում: Եվ չնայած ամերիկյան այս քաղաքը շարունակում է Մեքքա մնալ խաղերի մոլի սիրահարների համար, այսօր եկվորներն ավելի շատ փողեր ծախսում են հյուրանոցներում, ռեստորաններում, համերգների, շոուների, խորհրդաժողովների վրա, զվարճանքների այգում եւ այլ բնագավառներում, փոխանցում է Business Insider-ը:

Morgan Stanley-ի տնտեսագետների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2013թ. ազարտային խաղերը բերել են մինչեւ 37 % եկամուտ՝ ի տարբերություն 1970թ. 60 %-ի, փոխանցում է Gazeta.ru-ն:

Այս փոփոխությունը բացատրվում է այլ բնագավառների ազդեցության ուժեղացմամբ: Այսպես, եթե հյուրանոցներում  բնակվելը բերում էր քաղաքի բոլոր եկամուտների 13 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշն աճել է մինչեւ 25-ի: Սննդի ոլորտի եկամուտն էական չի փոխվել.  1970 թ. այն բերել է մինչեւ 25 տոկոս շահույթ,  իսկ 2013 թ.՝ 23 տոկոս: Զգալիորեն աճել են ներդրումներն այլ ոլորտներում (օրինակ՝ զանգվածային միջոցառումներ)՝ 2-14 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ