News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում սկսել են կարեւորել կորպորատիվ բլոգները: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ShahumyanMedia ընկերության հիմնադիր Արիկ Շահումյանը` ավելացնելով, որ, եթե նախկինում ընկերությունները ցանկանում էին ունենալ իրենց պաշտոնական վեբ-կայքը, ապա այժմ սկսել են կարեւորել նաեւ բլոգներ ունենալու անհրաժեշտությունը:

 «Կորպորատիվ բլոգները հնարավորություն են տալիս մեկնաբանել եւ պատասխանել հաճախորդների հարցերին ավելի մտերմիկ ձեւով»,- ասաց Շահումյանը: Նրա տեղեկություններով` կորպորատիվ բլոգ ունեցող ընկերությունների թիվը Հայաստանում դեռեւս փոքր է, քանի որ կորպորատիվ բլոգ ունենալը այստեղ նորություն է, այնինչ արտասահմանում արդեն վաղուց կիրառվում է:

Ըստ Շահումյանի` Հայաստանում գրեթե ոչ մի ընկերություն դեռեւս լուրջ բլոգ չունի, իսկ ունեցողների թիվը չի հասնում մեկ տասնյակի: ShahumyanMedia-ում էլ բլոգի ծառայությանը վերաբերում են որպես վեբ-կայքին կից հավելյալ անվճար ծառայության, որպեսզի դրանով «սովորեցնեն» ընկերությունների ղեկավարներին:

«Ինչպես վեբ կայք ունենալը կամաց-կամաց ընկերությունների համար դարձավ «այցեքարտ», այնպես էլ բլոգը կարող է դառնալ, պարզապես ժամանակ է պետք»,-ասաց Շահումյանը` ավելացնելով, որ կարեւոր է ունենալ ոչ թե պաշտոնական կայք, այլ շնչող կայք` բլոգ:

 

Լուսինե Մովսիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ