News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Մանշի սենատոր, Եվրոպական հարցերով հանձնաժողովի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ Ժան Բիզեն կամենում է, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը` Հարավային Կովկասում կայունություն ապահովելու նպատակով: Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 7-12-ը Ստեփանակերտում ԼՂՀ ԼՂՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպելուց հետո:

«Ժան Բիզեն՝

- իր անհամաձայնությունն է արտահայտում ԽՍՀՄ փլուզման ընթացքում 1991 թ-ի

սեպտեմբերի 2-ից անկախացած այս պետության նկատմամբ Ադրբեջանի կողմից տեղացող անդադար սպառնալիքների եւ պարտադրված շրջափակման կապակցությամբ: Ադրբեջանը վերջերս 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն եւ արգելում է Ստեփանակերտի օդանավակայանի ցանկացած օգտագործում` դրանով անընդունելի շրջափակում պարտադրելով 150 000 բնակչի, որոնք ձգտում են ապրել խաղաղ եւ անվտանգ,

- կամենում է, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը` Հարավային Կովկասում կայունություն ապահովելու նպատակով,

- ողջունում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կարեւոր դերակատարմամբ Մինսկի խմբի գործունեությունը, որն ուղղված է Եվրոպայի շեմին` Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հարեւանությամբ գտնվող այս փխրուն տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակին վերջ դնելուն,

- գոհունակություն է հայտնում, որ Ֆրանսիայի նախագահը Մինսկի Խմբին հրավիրել է հանդիպել հոկտեմբերի 27-ին Փարիզում` այս թեման նորից շոշափելու նպատակով,

- կամենում է, որ հոկտեմբերի 27-ի այս ժողովի ընթացքում հաստատվեն կողմերի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները եւ հստակեցվի Սարսանգի ջրամբարի ծրագիրը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի բնակչությանը ջրամատակարարման նպատակով»,-ասված է նրա տարածած հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ