News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի քաղաքապետ Գուստավո Պետրոն ուրբաթ օրը (սեպտեմբերի 26-ին) հայտարարել է իր հասցեին ստացվող սպառնալիքների մասին: Անհայտ անձինք նրան նախազգուշական նամակ են ուղարկել այն մասին, որ «պաշտոնավարման ժամկետը չի լրացնի»: Նամակում քաղաքապետին անվանել են Բոգոտայի պատմության  մեծագույն հանցագործ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Telesur-ը:

2013թ. Պետրոյին պաշտոնից ազատել էին փողոցներից աղբի մաքրման եւ տեղափոխման համակարգում փոփոխությունների համար, որոնք հանգեցրել էին թափոնների կուտակման: Դատարանը սակայն պաշտոնում վերականգնել էր Պետրոյին: Քաղաքապետի այլ  «մեղսագործություններից»նամակում նշվել է մանր առեւտրի արգելումը եւ բնակչության պաշտպանությունից հրաժարվելը՝ ինքնապաշտպանական նկատառումներով զենք կրելու արգելքի մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ