Հայկական պատվիրակության անդամները Չեխիայում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ մինչեւ գալիք տարվա ապրիլը Պատգամավորների պալատում կկազմակերպվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Այս մասին սեպտեմբերի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հայկական խորհրդարանական պատվիրակության Չեխիա այցին:
Ցուցահանդեսին, հավելել է նա, կմասնակցեն չեխ պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ:
«Հայոց ցեղասպանության թանգարանից մենք նմուշները կտանենք Չեխիա, եւ դրանք կցուցադրվեն Չեխիայի Պատգամավորների պալատում», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: