News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը  այսօր նշել է Կոնֆուցիոսի ինստիտուտի 10-ամյակը: Միջացառումներն անց են կացվել Ազատության հրապարակում:

Չինաստանից հատուկ ժամանած արտիստները ցուցադրել են «Առյուծի պարը», ինչպես նաեւ ուշու մարտարվեստի որոշ ոճեր եւ այլն: Հրապարակում չինական դասագրքեր, մշակույթի եւ գեղարվեստական լուսանկարենր են ցուցադրվել:

Կոնֆուցիոսի ինստիտուտի չինացի տնօրեն Յան Մեյխուան նշել է. «Մենք շատ ուրախ ենք, որ նպաստում ենք Հայաստանում չինական մշակույթի տարածմանը: Մեր ջանքերի շնորհիվ Հայաստնի տարբեր ուսումնական հաստատություններում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, Գյումրու 2-րդ դպրոցում, Անդրանիկ Մարգարյանի անվան, Ա. Չեխովի անվան երեւանյան դպրոցներում չինարենի 4 դասարաններ են բացվել»:

Վերջին ժամանակներս չինարենի ուսումնասիրության պահանջարկը Հայաստանում բավականին աճել է: Կոնֆուցիոսի ինստիտուտը հիմնվել է Հայաստանում՝ 2009թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ