News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

2014 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրների շարքում մամուլի ազատության ինդեքսով առաջատարը Վրաստանն է: Երկրորդ տեղում Մոլդովան է, երրորդում՝ Ուկրաինան, որն առաջ է անցել Հայաստանից, նրան թողնելով 4-րդ տեղում: Ադրբեջանն ու Բելառուսը եզրափակում են «մրցաշարային աղյուսակը»:

Մամուլի ազատության ինդեքսի եռամսյակային կտրվածքով ներկայացումը EaP Media Freedom Watch նախագծի մի մասն է, որն իրականացնում է «Ինտերնյուս-Ուկրաինա» կազմակերպությունը՝ «ԱՐեւելյան գործընկերության» մյուս 5 երկրների հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով:

Մամուլի ազատության ինդեքսը հաշվարկվում է այդ երկրներում 4 կատեգորիաներով («քաղաքականություն», «պրակտիկա», «հեռուստառադիոհեռարձակում», «համացանց եւ նոր մեդիա») ստացվող բալերից:

Վարկանիշի կազմմանը մասնակցում են մեդիա ոլորտի ավելի քան 60 փորձագետներ, հաղորդում է EaP Media Freedom Watch-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն
Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների...
Դատապարտում ենք ոստիկանների կողմից լրագրողների և օպերատորների դեմ ոչնչով չարդարացված ուժի կիրառումը. հայտարարություն
Լրագրողական մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ...
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչով դիմում ՆԳՆ-ին եւ ՔԿ-ին
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով խաղաղ...
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ