News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է` այս համատեքստում կարեւորելով ֆրանսահայ համայնքի դերակատությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել SPFA կազմակերպության ներդրումը Արցախում ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի տարածման, տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում՝  նշելով, որ այն դարձել է երկու երկրները կապող յուրահատուկ կամուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ