News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարեւորվեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը եւ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր փոխանակեցին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային, տարածաշրջանային հրատապ հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ