News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ այսօր՝ սեպտեմբերի 29-ին հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ:

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ հանդիպենք պատգամավորների կամ Ազգային ժողովի նախագահի հետ, զրուցենք օրենքի մասին: Ուզում ենք առաջարկել, որ օրենքի երկու տարբերակ գործի, մնա հին օրենքը նույնությամբ եւ գործի նաեւ նորը, իսկ առեւտրականները թող գործեն այն օրենքի դաշտում, որում որ կցանկանան: Գոնե մեկ տարի թող էդպես լինի, մարդիկ կսովորեն, եթե լավ լինի, կանցնեն նոր օրենքի դաշտ»,-NEWS.am-ին ասաց փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը՝ նշելով, որ օրենքն ընդունվել է հունիսին, սակայն առեւտրականները միայն հիմա են ոտքի կանգնել, քանի որ հասկացել են, որ «դանակը ոսկորին է հասել»:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բողոքող քաղաքացիներն այժմ հավաքված են Բաղրամյան փողոցում՝ Ազգային ժողովի մուտքի մոտ, մեծ թվով ոստիկաններ մայթեզրին պատ են կազմել՝ բողոքողներին թույլ չտալով մտնել փողոցի երթեւեկելի մաս:

Այստեղ է նաեւ ՄԻՊ խորհրդական Անուշ Մարգարյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առեւտրականները դիմել են ՄԻՊ-ին, իրենք նույնպես կարծում են, որ օրենքում մարդու իրավունքների խախտում կա: Նա հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասնյակը շուտով հանդես կգա օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկություններով:

«Ճիշտ է, օրենքը նախատեսել է հարկային բեռի թեթեւացում, սակայն փաստաթղթավորում է պահանջում, ինչը դժվարություններ կստեղծի առեւտրականների համար»,-ասաց

Նշենք, որ տոնավաճառների աշխատակիցներն արդեն մի քանի բողոքի ցույցեր են կազմակերպում կառավարության առջեւ՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ