News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնում աճուրդի կհանեն Արթուր Քոնան Դոյլի «Հանրահայտ հաճախորդը» Շերլոք Հոլմսի մասին բնօրինակ ձեռագիրը, հայտնում է Gazeta.ru-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ հայտնի խուզարկու Հոլմսի երկրպագուները վերջապես հնարավորություն կստանան գուշակելու այդ «Հանրահայտ հաճախորդը» ստեղծագործության հետ կապված գաղտնիքը: Մինչև հիմա հայտնի չէ՝ հատկապես ով է եղել «հանրահայտ հաճախորդը», որի հանձնարարությամբ Հոլմսը խափանել է վտանգավոր հանցագործի հետ երիտասարդ արիստոկրատ աղջկա հարսանիքը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ձեռագրի բնօրինակը Արթուր Քոնան Դոյլի աղջկա կտակով փոխանցվել է Շոտլանդիայի ժողովրդին, սակայն երկար տարիներ պահպանվում է լոնդոնյան բանկի պահարկղում: Ձեռնագիրն այժմ կդառնա հոկտեմբերին բրիտանական մայրաքաղաքում անցկացվելիք ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ