News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Մոսկվայի տանը» տեղի է ունեցել «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրի համակարգող Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել է Մոսկվայի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության ինտեգրացիոն փոխգործակցության վարչության հայրենակիների հետ աշխատանքների ոլորտի խորհրդատու Տատյանա Կուլեշովան, Միջազգային խորհրդատվական գործակալության գլխավոր տնօրեն Նելի Կեդրովան, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան ներկայացուցիչներ, հայկական բուհերի 6 հոգաբարձուներ (Հայ-սլավոնական համալսարան, Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Վանաձորի եւ Գյումրու պետական մանկավարժական համալսարանների) ներկայացուցիչներն ու կրթաթոշակների արժանացած ուսանողները:

«Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Հայաստանի առաջատար համալսարանների դասախոսները, ներկայացրել են իրենց թեկնածուներին եւ խորհրդի անդամների կողմից ուսանողների թեկնածությունը հաստատվելուց հետո նրանց հանձնվել են կրթաթշակառուների կրծքանշաններ, պատվոգրեր եւ «Մոսկվայի բանկ»-ի պլաստիկ քարտեր, որոնց եւ կհաշվանցվի Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակը՝ 13500 ռուբլի (մեկ կիսամյակի ընթացքում):

Հոգաբարձուների խորհրդի անդամ, Երեւանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանին 95-ամյակի կապակցությամբ հուշանվեր է հանձնվել:

«Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Արմինե Թութունջյանի խոսքով՝ կրթաթոշակ ստանալու ենթակա բոլոր թեկնածուներն իրենց բուհերում անցել են ընտրություն եւ կրթաթոշակառուների թվում պատահականորեն հայտնված մարդիկ չկան:

Նշենք, որ ծրագիրը Հայաստանում գործում է 2007թ.-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ