ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 29-ին կազմել է 408.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.68 դրամ (նվազել է 2.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 662.69 դրամ (նվազել է 4.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.34 դրամ (նվազել է 0.17 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 230.28 դրամ, ոսկին՝ 15,935.42 դրամ, պլատինը՝ 17,120.32 դրամ:
Սեպտեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ: