News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը ԱՄՆ-ի հետ անվտանգության շուրջ համաձայնություն կստորագրի, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատանը:

Համաձայնությունը թույլ կտա երկրում ոչ մեծ զորք թողնել:

 Նշենք, որ 2014թ. ավարտվում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների գործողությունների ռազմական փուլը: Դաշինքը պատրաստվում է մինչեւ տարվա վերջ զորքերը դուրս  Աֆղանստանից: Դրանից հետո երկրում մի քանի հազար ամերիկացի զինծառայողներ կմնան՝ աֆղանական զորքերին եւ ոստիկանությանը վերապատրաստելու նպատակով: Վերջիններս իրենց վրա պետք է վերցնեն երկրի անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի երդմնակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ