News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայ սեւ գոտիների միության միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ակադեմիայի նախագահ, Հայ սեւ գոտիների միության հիմնադիր, Մերձավոր Արեւելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին սահմանամերձ գոտիներում բնակվող երիտասարդների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, առողջ, մարտունակ, ֆիզիկապես պատրաստված սերունդ դաստիարակելուն նպաստելու համար: Դրա վառ ապացույցն են սահմանամերձ գոտիներում բացված Հայ սեւ գոտիների միության միջազգային ակադեմիայի մասնաճյուղերը, որտեղ հայ երիտասարդները հնարավորություն ունեն անվճար հիմունքներով յուրացնել արեւելյան մարզաձեւի գաղտնիքները:

Ի նշան բարեկամության եւ փոխհամագործակցության` Կարո Քեբաբջյանը Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանին է հանձնել Հայ սեւ գոտիների միության հուշամեդալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ