News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իտալացի անկախ լրագրող Թոմասո Դեբենեդետին սխալ տեղեկատվություն է տարածել Սիրիայում ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարի սպանության մասին «Twitter»-ում բացած Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի կեղծ հաշվի միջոցով: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«@KolokoltsevInt» միկրոբլոգը  գրանցել են «Twitter»-ում սեպտեմբերի 23-ին, այն ունի ավելի քան 650 ընթերցող, որոնց թվում են հետազոտական ինստիտուտների, հեղինակավոր ԶԼՄ-ների, նույնիս ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ: ԻՊ ղեկավարի սպանության մասին սխալ տեղեկությունը սկզբում հրապարակել են՝ վկայակոչելով Սիրիայում Ռուսաստանի դեսպանությանը, այնուհետ նաեւ սիրիական ՆԳՆ-ին: Հաշված ժամերի ընթացքում այս կեղծ տեղեկությունը տարածվել է բազմաթիվ լրատվական ռեսուրսների միջոցով ՝ նախ եւ առաջ արաբական աշխարհում: «Կեղծ հաշիվներում նման «լուրերի» տարածմամբ ես փորձում եմ հասարակությանը ցույց տալ այսպես կոչված «social media»-ի պակաս հավաստի լինելը: Ցավոք, հաճախ շատ ազդեցիկ լրատվամիջոցներ օգտագործում են այդ տեղեկությունն առանց քննելու, արժանի կերխով ստուգելու»,- հայտարարել է Դեբենեդետին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ