News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նավթային ոլորտում, այսպես կոչված, «հարկային մանեւրումը» կարող է մեծ խնդիր դառնալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) համար: Այս մասին սեպտեմբերի 29-ին Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ըստ «ԲԵԼՏԱ»-ի, իրենց ելույթներում պատգամավորները մի շարք օրակարգային հարցեր են բարձրացրել, որոնց պետության ղեկավարը մանրամասն պատասխանել է: Հարցերից մեկը վերաբերել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի շուրջ խորհրդարանում աշխատանքին:

Անդրադառնալով Ռուսաստանի հարկային օրենսդրությունում փոփոխություններին, որոնք վերաբերում են նավթային ոլորտին, Լուկաշենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի «հարկային մանեւրումը» կհանգեցնի Բելառուսի համար զգալի ֆինանսական կորուստների: «Եթե Ռուսաստանը նման քայլ ձեռնարկի, դա մեծ խնդիր կդառնա Միության գործունեության համար: Նախ՝ քանի որ մենք այլ բանի մասին ենք պայմանավորվել: Երկրորդ, եթե մեկ ուղղությամբ որեւէ գործողություններ են ձեռնարկվում, նշանակում է՝ հարկավոր է, որպեսզի մեկ այլ ուղղությամբ փոխհատուցում լինի:  Դրանք զգալի գումարներ են, որոնք մենք ոչ մի դեպքում չպետք է կորցնենք»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Նշենք, որ մասնագետների հաշվարկներով՝ Ռուսաստանի նավթային ոլորտում փոփոխությունների ընդունումը հանգեցնելու է բյուջե միջոցների մուտքի կրճատմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ