Փրկարար ծառայությունը «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում տարհանում է իրականացրել ռումբի ահազանգից հետո, սակայն կասկածելի ոչինչ չի գտել:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.24-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր էին մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները, ոստիկանության եւ շենքի ներքին անվտանգության աշխատակիցներն իրականացրել են տարահանում (մոտ 50 բնակիչ եւ աշխատակից) եւ տարածքի սահմանազատում:
Փրկարարները եւ ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊ վարչության կինոլոգները զննել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի չորս գրասենյակները. կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: