News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրադատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել Հակոբ Ղարախանյանը, ով Գեւորգ Կոստանյանի` ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից:

Ղարախանյանն էական ներդրում ունի հայրենի էկզոտիկ իրավակարգի ներդրման եւ զարգացման մեջ: Բանն այն է, որ նա եղել է Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի անդամ եւ քննչական խմբի պարբերաբար հրավիրվող ասուլիսներից մեկում հենց նա է բարձրաձայնել այն վարկածը, թե ընդդիմության ներկայացուցիչները նեյրոլինգվիստիկ հնարքներ են կիրառել հանրահավաքների մասնակիցների նկատմամբ: Ղարախանյանի առաջ քաշած վարկածով` ընդդիմադիրները «հայրենիք», «ընտանիք» բառերն օգտագործելով, հոգեխանգարմունքի մեջ են գցել մարդկանց: Թերեւս, այս ահավոր վտանգն է պարոն Ղարախանյանին ստիպում հայրենիքից հեռանալու եւ ընտանիքով Ստրասբուրգ տեղավորվելու ուղիներ փնտրել: Կարելի է պատկերացնել, թե նրա մասնակցությամբ ինչպիսի սաստիկ վճիռներ կկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ով հայրենիքից խոսեց` կկալանավորվի տեղում: Ընտանիքից խոսողներին` ցմահ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ