News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հնարավոր բոլոր հարցազրույցներում պնդում էր, որ Հայաստանի նախագահ դառնալու որեւէ ցանկություն չունի, «ասինք՝ չէ, էլի, нет» կոնտեքստում, վերջին շրջանում կտրուկ փոխել է մտադրությունը:

«Ժամանակի» տեղեկություններով, նա իրեն հավատարիմ մարդկանց ասել է, որ պատրաստվում է առաջադրվել 2018 թվականի ընտրություններում որպես նախագահի թեկնածու:
Թեեւ Ծառուկյանի ցանկությունը միանշանակ չի ընդունվել ԲՀԿ-ականների շրջանում, այն թերեւս պատահական չէ: Կարելի է նկատել, որ նրա վրա խաղադրույք են կատարել քաղաքական որոշ ուժեր՝ օրինակ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս պահին «Ժառանգությունն» էլ է նույն թիմում: Կառաջադրվի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես նախագահի թեկնածու 2018-ին, դեռ հայտնի չէ:
Չի բացառվում, որ 2018-ին Ծառուկյանը ընկալվի որպես ընդդիմության միասնական թեկնածու, եթե անգամ ՀՅԴ-ն չսատարի նրան: Չնայած  ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն հայտարարել է, որ առաջադրվելու է 2018-ին, ՕԵԿ-ն ընդդիմադիր դաշտում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ