News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում հանուն ժողովրդավարության բողոքող բնակիչները կրկին  պահանջում են իրենց առաջնորդի հրաժարականը, փոխանցում է BBC-ն:

Ըստ աղբյուրի` ցուցարարները հայտարարել են, որ իրենց առաջնորդին դատապարտելու է պատմությունը:

Սեպտեմբերի 29-ի երեկոյան տասնյակ հազարավոր ցուցարարներ փակել էին Հոնկոնգի փողոցները։ Բողոքողները Պեկինից պահանջել են Հոնկոնգին թույլ տալ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնել, սակայն Պեկինը մերժել է ցուցարարների խնդրանքը:

Սեպտեմբերի 30-ին Հոնկոնգի փողոցներում հարաբերական անդորր է, սակայն սպասվոմ է, որ ցույցի մասնակիցների թիվը կաճի Չինաստանի ազգային տոնի նախօրեին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ