News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանում սեպտեմբերի 30-ին ի կատար կածվի սպանության համար դատապարտված 26-ամյա կնոջ մահապատիժը:

Իրանուհու զոհն իր նախկին գործընկեր, Իրանի հետախուզության նախարարության նախկին աշխատակիցն էր, որը, ըստ աղջկա, փորձել էր իր հետ սեքսով զբաղվել, փոխանցում է NEWSru.com-ը:

Ռեյհանե  Ջաբարին, ըստ աղբյուրի, մահվան է դատապարտվել իրանական «քիզաս» ավանդույթով («ակն ընդ ական»), երբ դահճի դերում կարող են լինել զոհի հարազատները:

Դատապարտյալի մայրը սեպտեմբերի 30 –ին  Facebook-ով էլեկտրոնային ծանուցում է ստացել իշխանություններից, որ չորեքշաբթի կարող է բանտից տանել աղջկա դին:

Այլ երկրներում ինքնադատաստանն այնքան  խիստ չի պատժվում, ինչպես Իրանում: Օրինակ իր դստերը բռնաբարողին ողջ-ողջ այրած իսպանուհին 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ