News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014 թվականի սեպտեմբերի 27-ին Երեւան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող գարեջրատուն-ռեստորանում տեղի ունեցած սպանության եւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել 1984 թ. ծնված Ավետ Օհանջանյանի նկատմամբ:

Ովքեր որեւէ տեղեկություն ունեն Օհանջանյանի գտնվելու վայրի մասին՝ ոստիկանությունը խնդրում է հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի սուր կտրող-ծակող վնասվածքներով տեղափոխվել է իրենց մոտ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ոմն Ավետ Օհանջանյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել երեք անձանց՝ Սերգեյ Սենեքերիմյանին, Արման Փարսադանյանին եւ Արմեն Հարությունյանին: 58 թվականին ծնված Սերգեյ Սենեքերիմյանը վնասվածք է ստացել որովայնի շրջանում, իսկ 1975թ. ծնված Արման Փարսադանյանը վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում: Նա, առավոտյան գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր.-ի 104 (սպանություն» եւ 112 (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների հատկանիշներով, ընթանում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ