News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը հայտարարել են, որ եթե դուստր ունենան, նրան կկոչեն Եղիսաբեթ II թագուհու եւ ողբերգական հանգամանքներում մահացած արքայադուստր Դիանայի անունով: Այսպիսով, արքայազն Ջորջի քրոջը կարող են անվանել Եղիսաբեթ Դիանա, հայտնում է NY Daily News-ը:

Հաղորդվում է, որ զույգը երկար մտորել է այդ գաղափարի շուրջ եւ արդյունքում որոշել են հարգանքի տուրք մատուցել արքայազնի մորը՝ արքայադուստր Դիանային, որը 1977թ. զոհվել էր ողբերգական ավտովթարից, եւ Եղիսաբեթ II թագուհուն: Այս մասին հայտնել է զույգի պաշտոնական ներկայացուցիչ, արքայական կենսագիր Էնդրյու Մորթոնը՝ նկատելով, որ գաղափարի նախաձեռնողն է Քեյթ Միդլթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ