News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր ծառայություններից դիմաց 40 հազար դրամ պահանջող դասախոսի խնդրով սեպտեմբերի 29-ին դիմել էր Երեւան քաղաքի դատախազություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Նրանց փոխանցմամբ՝ ռեկտորի դիմումը Երեւանի դատախազությունից ուղարկվել է Կենտրոնի դատախազություն ընթացք տալու համար:

Նշենք, որ համացանցում տարածված ձայնագրության համաձայն՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանը ուսանողին ներկայացնում է, որ 40 հազար դրամի դիմաց կարող է պարապմունքներ անցկացնել, օգնել քննության եւ ստուգարքի հարցում: Նա ուսանողին հորդորում է պարապել նաեւ մաթեմատիկա, եւ եթե այդ առարկայից էլ բարձր ստանա, ապա հնարավոր կլինի անցնել անվճար համակարգ: Այս ձայնագրության հրապարակումից հետո  Նունե Գյոկչյանն ազատվել է աշխատանքից, իսկ մյուս դասախոսի մասով քննություն է կատարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ