Երևանի Շենգավիթ համայնքում՝ Գետառի 4 հասցեում գտնվող հացի մեծ փռում («Սեն» հյուրանոցի մոտակայքում) այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում ծուխ է նկատվել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պարզվել է՝ այրվում է պահեստավորված հին, չոր հացը։
Դեպքի վայր է ժամանել փրկարարական 3 հրշեջ մեքենա, նրանց առայժմ չի հաջողվում մարել ծխի օջախը:
Հացի փռի հարեւանությամբ գտնվող տան բնակիչներն անհագստացած են, որ հրդեհ բռնկվելու դեպքում, կհրդեհվի նաեւ իրենց տունը։