News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ դատարանում իրենց բողոքը քննող դատավորին՝ հիմնավորելով, որ նա կանխակալ վերաբերմունք է դրսեւորում՝ պաշտպանական կողմին թույլ չտալով  իրացնել իր իրավունքները եւ հարցաքննել գործով տուժող, վկա Հրաչյա Սարգսյանին։

«Դատարանը խախտում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ արդար դատաքննություն իրականացնելու վերաբերյալ։ Դատարանը առանց իմ միջնորդության պիտի հարցեր տար տուժողին, սակայն դատարանը դա չարեց, արագ-արագ միայն տուժողի դիրքորոշումը պարզեց։ Դատարանին հետաքրքիր չէր՝ արդյոք այդ հայհոյանքը կատակ էր, թե ոչ, ինչը գործի համար շատ կարեւոր էր»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը դատարանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորեց նաեւ նրանով, որ դատարանը չփորձեց նույնիսկ մեկնաբանել տուժող Հրաչյա Սարգսյանի  «անկապ շարժում» արտահայտությունը, թե նա ինչ նկատի ուներ դա ասելով։ Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգյանը, ոն այսօր առաջին անգամ ցուցմունք տվեց դատարանում, հայտարարեց, որ ինքը Լյուքսը եւ Դավիթը կատակ են արել, Դավիթը կատակով զենքն իրենց ուղղությամբ է պահել, զենքն իջեցնելիս «անկապ շարժում» է եղել եւ կրակոց է հնչել, ինչից հետո նա ոչինչ չի հիշում։

«Դատարանը շարունակում է պետական մարմինների որդեգրած քաղաքականությունը եւ շատ արագ ցանկանում է որոշում կայացնել այս գործով։ Այս հանգամանքները հաշվի առնելով, գտնում ենք, որ դատարանը ի զորու չէ իրականացնել արդարադատություն, ուստի ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացանում դատարանին»,-իր ելույթը եզրափակեց Երեմ Սարգսյանը։

Մեղադրողն առարկեց՝ փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը որակելով որպես դատարանի վրա ազդեցություն գործելու միջոց։

«Մենք լսեցինք, որ դատարանը հարցրեց տուժողին՝ արդյոք կարող է հարցաքննության ժամանակ նոր հանգամանքներ նշել, տուժողն էլ ասաց, որ ոչ։ Կարծում եմ՝ դատարանը ճիշտ որոշում կայացրեց, որն ուղղված էր տուժողի առողջության պահպանմանը, ուստի գտնում եմ, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը անհիմն է, եւ պետք է մերժվի»,-ասաց մեղադրողը։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, եւ որոշ ժամանակ անց վերադառնալով՝ նշեց, որ միջնորդությունը մերժվում է, ապա կրկին  գնաց խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու։  Դավիթ Խաչատրյանի  փաստաբան Երեմ Սարգսյանը հեռացավ նիստերի դահլիճից՝ անիմաստ համարելով իր այնտեղ մնալը։

Նշենք,որ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակն այս ընթացքում կտրուկ վատացավ, նրան ոստիկանները թեւանցուկ դուրս տարան։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ