News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իշխանությունները անկախության օրվա նախաշեմին ոչ միայն Երդվյալ ազատամարտիկների միությանը համագումար անցկացնելու տեղ չհատկացրեցին, այլ բացարձակ անհարգալից վերաբերմունք դրսեւորեցին համագումարին ներկա գտնված 1700 պատվիրակ հանդիսացող 1-ին գծում կռված ազատամարտիկների նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո):

Նա մասնավորապես ասել է. «Ինչ արած՝ ամեն ինչ պարզ է, երկիրը դուրս է եկել իր զորության ուղղուց եւ կարող ենք փաստել, որ մինչ այսօր ազատամարտիկների ոտնահարված արժանապատվությունը ոչ թե անցյալի բացթողումներից է գալիս, այլ հենց այս պահին էլ ներկայիս իշխանավորների կողմից նրանց հանդեպ տարվող քաղքականությունից է:

Քանզի հարգանքը երդվյալների նկատմամբ, որոնք դեռ կիսատ պատերազմ ունեն թողած ընդդեմ թշնամուն, բոլորովին կապ չուներ երկրի աղքատիկ բյուջեի եւ ինչպես իրենք են փաստում օրենքներով թերի ներկայիս սահմանադրության հետ:

Ցավալի է բայց փաստ է, որ այդ ամենը պատերազմում հաղթանակ տարած տղերքի նկատմամբ շատ արագ փոխվեց, այն էլ այն պարագայում, երբ երկրի առաջին դեմքը մեր միջից է:

Իսկ ստեղծված երդվյալ ազատամարտիների հզոր կառույցն էլ երկրի անվտանգության՝ զինվորի եւ մեր ժողովրդի կողքին լինելու փաստով է արձանագրվում: Հասկանում ենք, որ հայրենիք ունենալու իրավունքը բոլորին չի տրված, այն պետք է վաստակել, եւ այդ վաստակի մեջ կան միայն նրանք որոնց արյունն է թափվել մեր հողի վրա, եւ որոնք կարողանում են ապրել մեր ժողովրդի ցավով ու հոգսերով:

Այսօր շատերդ հայրենի հողը դիտարկում եք ձեզ համար որպես վաղաժամ հաշիվների անկյուն, իսկ երկրի համար իրենց կյանքը չխնայած կռված տղերքին ու նրանց ընտանիքներին դարձրել եք օտար իրենց իսկ արյամբ վաստակած անկախ հայրենի երկրում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան
Չի ընտրվում անձ, այլ ընտրվում է ԾՐԱԳԻՐ, իսկ դրանից շեղումը չի կարող չունենալ առնվազն քաղաքական հետևանքներ..
Պատիվ զգացեք, որ ձեր ձեռքով է լինելու մեր երկրում ընթացքող փոփոխությունը. Բագրատ Սրբազանն ուսանողներին
Այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ