News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սյունիքի ժողովուրդը պատանդ է վարչախմբի ձեռքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակմանը:

«Սեպտեմբերի 25-ի նիստում կառավարությունը Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին կրկին նշանակեց Սյունիքի մարզպետ: Նա պաշտոնից ազատվել էր նախորդ տարվա հունիսի երկուսին իր տան մոտ տեղի ունեցած արյունալին իրադարձություններից հետո, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Սուրիկ Խաչատրյանն այսուհանդերձ քրեական պատասխանատվության չենթարկվեց, որովհետեւ նախաքննության մարմինը՝ այն ժամանակ զինդատախազ, ներկայումս Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ, քննության հիմքում դրեց այն վարկածը, թե արյունոտ իրադարձությունների ժամանակ Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել»,-ասել է նա:

«Բայց երբ նախաքննություն ավարտվեց եւ նյութերը հասանելի դարձան հանրությանը, ակնհայտ դարձավ, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն, պարտակել է ոչ միայն Ավետիք Բուդաղյանի սպանության փաստը, այլեւ սպանությունը կատարողին: Դեպքի տեսագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ Սուրիկ Խաչատրյանը սպանության ժամանակ ոչ միայն քնած չի եղել, այլեւ իր առանձնատան վերեւի հարկից կանչել է Ավետիք Բուդաղյանին եւ երբ վերջինս կանչին արձագանքելով ետ է գնացել, սառնասրտորեն կրակել, սպանել է նրան»,-ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ Սյունիքի ժողովուրդը պատանդ է վարչախմբի ձեռքում:

«Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ խմբի բեմադրած տեսարանները չեն փոխել, չեն փոխում եւ չեն փոխելու մեր սերը Սյունիքի հերոս ժողովրդի հանդեպ: Որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր եւ որպես նախկին քաղբանտարկյալ սույն հայտարարությամբ ցանկանում եմ զորակցություն հայտնել եւ գոտեպնդման խոսքեր հղել Սյունիքի ազատասեր, բայց գերեւարված ժողովրդին: Չհուսալքվեք եւ չհուսահատվեք, մենք միասին Հայաստանն ազատագրելու ենք լիսկայական բանդաներից եւ մեր երեխաները ապրելու են ազատ եւ անկախ Հայաստանում»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ