News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բավարարեց Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանության հայցը, որը վերաբերում էր նախորդ տարվա սեպտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտ Մաքսային Միության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելուն: Դատարանը որոշեց Արգիշտի Կիվիրյանին տուգանել 50 հազար ՀՀ դրամով:

Արգիշտի Կիվիրյանի համար նման որոշումը կանխատեսելի էր, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց նա, իրենք վճիռը կբողոքարկեն Վերաքննիչ վարչական դատարանում:

«Այս վճիռը սպասելի էր, քանի որ իմ դեմ հարուցված քրեական գործով վարչական գործերով վճիռը կայացնում է ոչ թե դատարանը, այլ Բաղրամյան 26-ը: Ինչքան էլ իմ փաստաբանները պրոֆեսիոնալ կերպով պաշտպանեն իմ շահերը, ներկայացնեն, որ ես ոչ թե վարչական իրավախախտում կատարած անձ եմ, այլ ոստիկանության եւ ռեժիմի ձեռքին տուժած անձ, դատարանն այդ ամենը հաշվի չի առնի, ինչպես այս դեպքում նման որոշում կկայացնի»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտ Մաքսային միությանը անդամակցության դեմ բողոքի ակցիայի ժամանակ մի քանի ակտիվիստներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, անցել էին փողոցը եւ փորձել ակցիան շարունակել նախագահական նստավայրի մայթին: Ոստիկանները նրանց հրել են փողոց եւ կենդանի պատ կազմելով՝ անցկացրել դիմացի մայթ: Մի քանի ակտիվիստներ բերման էին ենթարկվել, իսկ Արգիշտի Կիվիրյանին բերման  էին ենթարկել  ավելի ուշ՝ Արաբկիրի ոստիկանության բաժնի մոտից, որտեղ նա գնացել էր որպես լրագրող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ