News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն անձնաց, որոնք մեղավոր են լրագրողների դեմ հարձակումների համար եւ վերջ տալ անպատժելիության մթնոլորտին՝ Երեւանում լրագրողների աշխատանքին միջամտելու դեպքից հետո:

Միյատովիչի հայտարարությունում հիշատակվում է «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Տագուհի Հովհաննիսյանի հետ կապված միջադեպը: Լրագրողը հարց տալու համար մոտեցել է Ղազախստանում հայկական սփյուռքի ներկայացուցչին, որից հետո պետծառայողը իր թիկնապահներին հրամայել է հեռացնել լրագրողին շենքից: Երբ Հովհաննիսյանը փորձել է հեռախոսով լուսանկարել, թիկնապահները խլել են հեռախոսը եւ ջնջել ձայնագրությունները:

Էդվարդ Նալբանդյանին ուղղված նամակում Միյատովիչը անհանգստություն է հայտնել վերջերս Հայաստանում լրագրողների վրա մի շարք հարձակումների առթիվ՝ հույս հայտնելով, որ նման միջադեպերը արժանի կերպով կքննվեն իրավապահ մարմինների կողմից:

Միյատովիչը հիասթափությամբ նշել է, որ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի դեմ հարձակման փաստի առթիվ, ինչպես նաեւ փակվել է «Չորորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված գործը:

«Ես կոչ եմ անում իշխանություններին համարժեքորեն եւ ժամանակին զբաղվել այս հանցագործություններով: Անպատժելիությունը վտանգավոր է էլ ավելի մեծ բռնության համար եւ բացասաբար է ազդում խոսքի եւ մամուլի ազատության վրա»,-հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ