News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աուտիզմով տառապող 5-ամյա Այրիս Գրեյսը Մեծ Բրիտանիայից արդեն հայտնի է ամբողջ Եվրոպայում, Ասիայում եւ Ամերիկայում՝ շնորհիվ իր հետաքրքիր տաղանդի, գրում է «The Independent»-ը: Աղջկա նկարները, որոնք սկսել է նկարել անցյալ տարի բժիշկների խորհրդով, արդեն բարձր գնահատականի են արժանացել նկարիչների ու արվեստագետների կողմից:

Ավելին, դրանք հայտնի են անհատական հավաքածուներ ունեցողների շրջանում: Նկարների վաճառքից ստացվող ամբողջ հասույթը կծախսվի նկարելու համար անհրաժեշտ նյութեր գնելու եւ բուժման համար: Երեխայի մայրը՝ Արաբելա Քարթեր-Ջոնսոնը նշել է, որ Այրիսը նաեւ երաժշտական երեխա է: Երեխան առավելապես հետաքրքրվում է դասական երաժշտությամբ: Նա ծանոթ է նվագախմբի բոլոր գործիքներին, շատ է սիրում ջութակը: Մանուկ նկարչուհու համար ոգեշնչման մեկ այլ աղբյուր է իր կատուն, որը հաճախ է հայտնվում նրա աշխատանքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ