News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարությունը դադարեցրել է անկախության ամսին հանրաքվեի նախապատրաստումը՝ համաձայն Իսպանիայի Սահմանադրական դատարնի որոշման, գրում է «El Pais»-ը: Սակայն Կատալոնիայի կառավարության մամուլի քարտուղար Ֆրանսեսկ Հոմսը հայտարարել է, որ որոշումը «ժամանակավոր» է, եւ հույս ունի, որ «մի քանի օրվա ընթացքում» Սահմանադրական դատարանը քվեարկության հնարավոր լինելու մասին որոշում կկայացնի:

«Երեկ ոչինչ չի ավարտվել, եւ կառավարությունը վճռական է տրամադրված առաջ ընթանալ եւ իրագործել իրեն հասանելի պարտավորությունները»,- հայտարարում է Հոմսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր http://news.am/rus/news/231472.html , որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 29-ին որոշում է ընդունել չեղյալ համարել հարցումների մասին օրենքը եւ Կատալոնիայում հանրաքվեի մասին հրամանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ