News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը պնդում է, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ում բազմահարկի շինարարության դեմ բնակիչների բողոքի ակցիայի մասնակիցներին հարկադրաբար փողոցից դուրս բերելը եւ բերման ենթարկելը չի համարվում միջամտություն խաղաղ ակցիային: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ակցիայի վայրից բերման ենթակված Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցի քննությանը հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչը։

«Բողոքի ակցիայի մասնակիցները փողոցում նստելով խաթարել են երթեւեկությունը, չեն ենթարկվել երթեւեկելի գոտին ազատելու՝ ոստիկանների պահանջին: Ոստիկանը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով պահանջ ներկայացնել, եթե քաղաքացին գտնվում է երթեւեկելի գոտում եւ խաթարում է երթեւեկությունը: Ոստիկանությունն իր գործողությունը չի դիտում որպես հավաքին խոչընդոտող գործողություն»,-ասաց հայցվոր Մարթա Մելիքսեթյանը:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքը զարմացրեց պատասխանող կողմին, պաշտպանները նրան հիշեցրին, որ խոսքը խաղաղ հավաքի մասին է, իսկ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ ոստիկանությունն իրավունք չունի ցրել խաղաղ հավաքը: Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ ակցիայի ժամանակ քաղաքացիներից շատերը բերման են ենթարկվել եւ չեն կարողացել շարունակել բողոքի ակցիան: 

«Ձեր պատկերացմամբ միջամտելը ո՞րն է: Պետք է գնդակահարեին, կախեի՞ն քաղաքացիներին: Հավաքի մեծամասնությունը զրկվել է ազատությունից, տարվել ոստիկանություն, չի կարողացել իրականացնել խաղաղ հավաքի իր իրավունքը: Այլ կերպ միջամտությունը ո՞նց է լինում, եթե այս բռնությունը, ծեծը, ազատությունից զրկելը, ըստ ոստիկանության, միջամտություն չի»,-ասաց նա:

 Կիվիրյանի պաշտպանների գրեթե բոլոր հարցերին ոստիկանության ներկայացուցիչը խուսափողական պատասխաններ տվեց: Պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին՝ արդյոք ակցիայի մասնակիցների գործողություններով վտանգվել էր ազգային անվտանգությունը եւ խաղաղ ակցիային միջամտելու անհրաժեշտություն էր առաջացել, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց՝ որ քանի որ ոստիկանները չեն միջամտել ակցիային, ինքն այդ հարցին չի կարող պատասխանել: Պաշտպան Արամազդ Կիվիրյանը ոստիկանության ներկայացուցչին խնդրեց մատնանշել այն օրինական հիմքը, որի հիման վրա դադարեցվել էր խաղաղ հավաքը, սակայն նա կրկին չպատասխանեց հարցին՝ կրկին նշելով, որ ոստիկաններն ակցիային չեն միջամտել: Ոստիկանության ներկայացուցչի պահվածքը վրդովեցրեց պատասխանող կողմին: 

«Կողմը չարաշահում է իր իրավունքը: Այսպես մեր իրավունքը չի իրականացվում, կողմը չի պատասխանում մեր հարցերին»,-դատարանին դիմեց Արամազդ Կիվիրյանը:

Այս դատական նիստին հետազոտվեցին նաեւ դեպքի օրվա տեսանյութերը: Հայցվոր կողմը, թեեւ նախորդ նիստին միջնորդել էր, որ վկայություն տան ոստիկաններ Վահան Վրթանեսյանը եւ Կարեն Մովսիսյանը, տեսանյութը հետազոտելուց հետո դատարանին միջնորդեց, որ վկայություն տալու համար դատարան հրավիրվի միայն Կարեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բազմահարկի դեմ բողոքող բնակիչները և նրանց միացած ակտիվիստները փորձել էին փակել Կոմիտասի պողոտան: Արգիշտի Կիվիրյանին Կոմիտասի պողոտայից բերման էին ենթարկել: Նրա նկատմամբ արձանագրություն էր կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը:

Հիշեցնենք, որ նույն դեպքի առթիվ Կիվիրյանի դեմ հարուցվել է նաև քրեական գործ: Կիվիրյանը հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ