News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան կարող է մի քանի անգամ աճել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը:

Նրա խոսքով՝ հայտնի է, որ Հայաստանի տնտեսությունը սրետորեն կապված է ռուսականի հետ, եւ սովորաբար կրկնում է նրա դինամիկան: Բայց վերջին դիտարկումները ցույց տվեցին, որ ռուսական տնտեսության դանդաղեցմանը զուգահեռ, այդ երկրից դրամական փոխանցումները Հայաստանում ինչ-որ ժամանակ աճեցին:

Նույնկերպ հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան կարող է քիչ թե շատ անկախ մնալ Ռուսաստանում տնտեսական վայրիվերումներից: «Հայաստանը Ռուսաստան է արտահանում տարեկան մոտավորապես 300 մլն դոլարի ապրանք: Մի երկիր, որի տնտեսությունը 2,5 տրլն դոլար է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը տեսականորեն կարող է մի քանի անգամ ավելացնել իր արտահանումը Ռուսաստան»,-հավելել է Հորթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ