News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 30-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ Եգիպտոսի գյուղատնտեսության եւ հողաբարելավման նախարար Ադել ալ-Բելթագիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները: Որպես առավել խոստումնալից ուղղություններ` առանձնացվեցին տարատեսակ գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի փոխադարձ արտահանման եւ համատեղ ձեռնարկությունների խրախուսումը. Գիտահետազոտական հաստատությունների միջեւ կապերի հաստատումը, փորձի եւ տեղեկատվության փոխանակումը:

Դիտարկվեց 2015-2017թթ. համար գիտատեխնիկական համագործակցության շուրջ գործնական ծրագրի ստորագրման նպատակահարմարությունը:

Տպել
Ամենաշատ