News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում  պատգամավորի թեկնածուների գրանցումը, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Ըստ աղբյուրի` ԿԸՀ-ն դիտարկել է կուսակցությունների կողմից առաջադրված մեծամասնական ընտրատարաքների, ինչպես նաեւ ինքնաառաջադրված թեկնածուների գրանցման դիմումները:
Այսպես  №212 շրջանում (Կիեւ) գրանցվել է փաստաբան Տատյանա Մոնտյանը, որին ներկայացրել է  «Օբշեե դեյստվիե» կուսակցությունը:

Վերջին օրը ԿԸՀ-ի կողմից գրանցած մեծամասնական ինքնաառաջադրվածների թվում են գործող ժողովրդական պատգամավորներ Յուխիմ Զվյագիլսկին (№45 շրջան, Դոնեցկի մարզ) եւ Վիկտոր Պիլիպիշինը (№223, Կիեւ), Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի խորհրդական  Իրինա Վանիկովան (№111, Լուգանսկի մարզ), «Ազոտ»  ՍՊԸ-ի նախագահ Վալենտինա Ժուկովսկայան  (№194, Չերկասի մարզ):

Ընդամենը գրանցվել է 322 թեկնածու մեծամասնական ընտրատարածքներում. 19-ին ներկայացրել են կուսակցությունները, 309-ը` ինքնաառաջադրվել են: Մեծամասնական ընտրատարածքներում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է  3468 թեկնածու, այդ թվում`  2087 ինքնառաջադրված եւ 1381 կուսակցության կողմից ներկայացված:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ