News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի օդանավերը առաջին հարվածն են հասցրել «իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Իրաքում, հաղորդում է NEWSru-ն՝ վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: «Հաստատում եմ, որ արքայական օդուժը մասնակցել է Իրաքի կառավարության աջակցությանն ուղղված գործողություններին երկրի հյուսիս-արեւմուտքում»,-հայտարարել է Ֆելոնը:

Նրա խոսքով՝ երկու կործանիչներ հարվածել են «ԻՊ»-ի տանկերին ու տրանսպորտային միջոցներին, որոնք սպառնում են քուրդ զինյալներին:

Սեպտեմբերի 27-ից, երբ տեղի ունեցավ առաջին թռիչքը, կործանիչները 7 անգամ առաքելություն են կատարել Իրաքի օդային տարածքում: Վերջին թռիչքի ժամանակ Brimstone հրթիռով ոչնչացվել է բեռնատար, որի վրա գնդացիր է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ