News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նովոսիբիրսկի դատարանի առաջ կկանգնեն երկու երիտասարդներ, որոնք ազգային հողի վրա ծեծի էին ենթարկել բժշկական համալսարանի ուսանողի: Սպանությամբ սպառնալով՝ նրան նետել էին երկաթգծերի վրա՝ մոտեցող էլեկտրագնացքի ճանապարհին, հայտնում է Արեւմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը:

«Թշնամանք եւ ատելություն տածելով կովկասցիների հանդեպ՝ նրանք ձեռքով բազմաթիվ հարվածներ են հասցրել տուժածի դեմքին, ինչից հետո գցել են երկաթգծերին, որոնցով մոտենում էր էլեկտրագնացքը», - ասված է հաղորդագրությունում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նովոսիբիրսկում երկու գործազուրկներ փորձել են հայի հետ հաշիվները մաքրել: Մատվեեւկա կայարանում համակուրսեցիների ներկայությամբ նրան ծեծի են ենթարկել եւ գցել երկաթգծերին՝ մոտեցող էլեկտրագնացքի ճանապարհին, հայտնում է INFO. SIBNET.ru-ն:

Նովոսիբիրսկի տրանսպորտային դատախազը հաստատել է Նովոսիբիրսկի երկու գործազուրկ բնակիչների մեղադրական եզրակացությունը: Քննությունը պարզել է, որ 2014թ. ապրիլի 9-ին նրանք Մատվեեւկա կայարանում հանդիպել են անծանոթ հայի, նրան ծեծել են եւ գցել երկաթգծերին:

Նովոսիբիրսկցիներին մեղադրում են ազգային հողի վրա ծեծի ենթարկելու եւ սպանության սպառնալիքների մեջ: Այս հոդվածներով մինչեւ 7 տարվա ազատազրկում է նախատեսված: Գործը փոխանցվել է դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ