News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման» օրինագծին, հաղորդում է «Կազինֆորմ» գործակալությունը:

Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարար Էրբոլաթ Դոսաեւը, ներկայացնելով օրինագիծը, հիշեցրեց, որ Եվրասիական միության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին, Աստանայում` Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների կողմից: «Այս փաստաթուղթը կարեւորագույն նշանակություն ունի Ղազախստանի համար, քանի որ տարիներ շարունակ կսահմանի պետության արտաքին տնտեսական քաղաքականության հիմքերը: Համաշխատրհային տնտեսական աճի տեմպերի նվազման բարդ պայմաններում Ղազախստանը Եվրասիական տնտեսական միությունում տնտեսության դիվերսիֆիկացման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, աշխարհի առավել մրցունակ 30 երկրների մեջ ընդգրկվելու համար կստեղծի  անհրաժեշտ հիմք», - հավելել է նախարարը:

Նա նշել է, որ եվրասիական ինտեգրման տնտեսական ներուժը շատ բարձր է: Մասնակից երկրների տնտեսությունների ամբողջական ծավալը ավելի քան 2 տրլն դոլար է կազմում, երեք երկրների արդյունաբերական արտադրանքի թողարկման ընդհանուր ծավալը` մոտ 1,5 տրլն դոլար: 2030թ. Ընդհանուր ՀՆԱ-ի հավելաճի տեսքով հեռանկարային ինտեգրացիոն արդյունքը կարող է կազմել 900 մլրդ դոլար:

Դոսաեւը նաեւ նշել է, որ պայմանագրի հիմքում ընկած են Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության սկզբունքները:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ