Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 30-ին, ժամը 22.03-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաները արգելափակվել են ցեխակույտի մեջ (3 ավտոմեքենա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 5-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 25 PU 190 ավտոմեքենան: