News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով վիրավորված 12-ամյա Անի Խառատյանի վիճակը դեռ ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Լոռու մարզպետարանից, որտեղ աշխատում է Անիի հայրը՝ մեքենայի վարորդ Սամվել Խառատյանը:

«Անին կոմայից դուրս է եկել, հիշողությունը վերականգնվել է, սակայն վիճակը դեռ կայուն չէ: Գլուխն են վիրահատել, հիմա այլ վիրահատությունների են պատրաստում»,- ասացին մարզպետարանից:

Նրանց փոխանցմամբ՝ մեքենայի վարորդն այս պահին Հայաստանում է գտնվում, շարունակում է իրենց մոտ աշխատել:

Նշենք, որ ավտովթարից մահացած վրացի մոտոցիկլավարի ընտանիքը բողոք է ներկայացրել Հայաստանի քաղաքացի Սամվել Խառատյանի դեմ, ինչի հետեւանքով էլ վերջինիս թույլ չէին տալիս նույնիսկ գալ Հայաստան՝ մասնակցելու վթարի ժամանակ մահացած իր 13-ամյա որդու հուղարկավորությանը: Թույլտվությունը ստացվել էր միայն օգոստոսի 20-ին՝ հյուպատոսի, դեսպանի եւ պատգամավորների երաշխավորությամբ: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին, ժամը 14.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում վթար է եղել. բախվել են մոտոցիկլետը եւ «Հունդայի» մակնիշի 77 VV 447 մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացի՝ 13-ամյա Քոչար Խառատյանը տեղում մահացել է, իսկ 8-ամյա Ալեքսանդրն ու 12-ամյա Անի Խառատյանները տեղափոխվել են Քոբուլեթի քաղաքի ԲԿ: Մեկ օր անց Անի Խառատյանը տեղափոխվել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ