News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանի 3 աշխատակից արդեն ազատման դիմում է ներկայացրել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը:

Աշխատանքից ազատման դիմում է գրել 18 տարի Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Արշակ Ուստաբաշյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը, որը մեկ տարի առաջ էր անցել այդ պաշտոնին, նշանակվել էր  նախկին մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամանակ:

Սեպտեմբերի 29-ին ազատման դիմում է գրել նաև մարզպետի տեղակալ Աշոտ Մարդյանը։

Տպել
Ամենաշատ