Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին-Մաշտոց փողոցների խաչմերուկում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է 29-ամյա Վարդան Բ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ՝ 24-ամյա Գեւորգ Հ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես Բենցի» ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: