News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն վատառողջ է եւ այսօր չի գնացել աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նա ասաց, որ մրսել է, այժմ գտնվում է տանը: Ինչ վերաբերում է առեւտրականների բողոքի ակցիային, մարզպետը վստահեցրեց, որ վաղն անպայման գնալու է աշխատավայր եւ հանդիպելու է նրանց հետ: Հարցին, թե գյումրեցիները հայտարարել են, թե ոչ մարզպետ ունեն, ոչ քաղաքապետ, Ֆելիքս Ցոլակյանը հակադարձեց. «Ինչի՞ չունեն, լավ էլ ունեն, ես վաղը անպայման հանդիպելու եմ իրենց հետ»:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ http://news.am/arm/news/231737.html

Տպել
Ամենաշատ